Կարևոր իրադարձություններ

«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած երեք մեքենաների

01 Հունիս, 2024 17:16
«BMW»-ն  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած երեք մեքենաների

Հունիսի 1-ին՝ ժամը 16:39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մետր) և բախվել կայանած երեք «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին:

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին