Կարևոր իրադարձություններ

Առավոտը` դրական նորություններով. Արեն Մկրտչյան

29 Մայիս, 2024 12:26
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Առավոտը` դրական նորություններով. Արեն Մկրտչյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Առավոտը` դրական նորություններով

Սարամիջյան ճանապարհով այցելեցինք արգելափակված Շամլուղ, Ախթալա քաղաքներ, օպերատիվ իրավիճակը ներկայացրինք քաղաքացիներին։ Հենասյուներով Դեբեդի վրայով անցնող և Ախթալան ջրամատակարարող խողովակը հեղեղումներից հետո գոյություն չունի։

Մասնագետները ինտենսիվ աշխատում են նոր խողովակ անցկացնելու ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքով համապատասխան տեխնիկական միջոցներ են տարվել մյուս ափ։ Վերականգնումը մոտ օրերի հարց է։ Ամենաուշը վաղը կկարգավորվի Մեծ Այրումի խմելու ջրի հարցը, խողովակը վերականգնում են հիմա։

Իսկ մինչև այդ Ախթալա է տեղափոխվել 4 տոննա տարողությամբ ջրատար մեքենա, որը Ճոճկանից Ագարակի խմելու ջուրը կհասցնի Ախթալա։

Արգելափակված Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերում այս պահին վերականգնված է

Էլեկտրամատակարարումը

Գազամատակարարումը (բացի Ախթալա կայարան թաղամասից)

Ջրամատակարարումը (բացի Ախթալա քաղաքից)

Կապը

Չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր

Սիրելի հայրենակիցներ, եթե կառաջանա որևէ կարիք, դիմեք վարչական ղեկավարին, համայնքապետարան, գրեք ինձ անձնական հաղորդագրություն, անմիջապես կկարգավորենք։ Օգնեք մեզ ձեր խնդիրները մեզ հասցնելով։

 

Լրահոս

Դիտել ավելին