Կարևոր իրադարձություններ

Դրամահավաք մի արեք, Կառավարությունը հոգում է ողջ ծախսը. կարիք կա կամավորների. Արեն Մկրտչյան

29 Մայիս, 2024 09:24
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Դրամահավաք մի արեք, Կառավարությունը հոգում է ողջ ծախսը. կարիք կա կամավորների. Արեն Մկրտչյան

«Ալավերդու պարենի կուտակման կենտրոնում ենք. մարզադպրոցն է` վերապրոֆիլավորված։ Այս պահին բեռնաթափման աշխատանքներ են իրականացվում։ Առավոտյան 7:00-ից փաթեթներն ուղարկվելու են ըստ հասցեների։

Հարգելի քաղաքացիներ, սնունդ, դեղորայք, հագուստ, ոչինչ մի բերեք։ Կառավարությունը հոգում է ողջ ծախսը, խանութներից ձեռք է բերվում անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` լրիվ նոր հագուստ։ Դրամահավաք մի արեք, դրամահավաք անողների հաշիվներին ոչ մի դրամ մի հանգանակեք։ Եթե գիտեք քաղաքացիների, ովքեր որևէ կարիք ունեն, արագ մեզ տեղեկացրեք։
Կարիք կա կամավորների, խնդրում եմ հնարավորության դեպքում գրանցվել որպես կամավոր»։

 

Լրահոս

Դիտել ավելին