Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր (լուսանկարներ)

28 Մայիս, 2024 14:04
Սուրեն Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր (լուսանկարներ)

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին