Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

27 Մայիս, 2024 16:22
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում մայիսի 27-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին հնարավոր է, 28-29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին