Կարևոր իրադարձություններ

Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը

26 Մայիս, 2024 19:35
Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը

«Վեոլիա ջուր»-ը հայտնում է, որ Աղստև գետի վարարման և հունից դուրս գալու հետևանքով ևս խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգում:

Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը:

Քանի որ Դիլիջան քաղաքը ջուր է ստանում լեռնային_մակերևույթային_գետակներից, իսկ գետերն այս պահին չափազանց պղտորված են, և քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման 3 կայանները կառուցվածքային առումով նախատեսված չեն այսչափ պղտորությունը մաքրման ենթարկելու համար, ապա դադարեցվել է նաև Դիլիջանի ջրամատակարարումը:

Գետի վարարման հետևանքով վթարվել է «Գմբեթի» ջրաղբյուրի ջրագիծը, ինչի հետևանքով դադարեցվել է այստեղից սնվող Գանձասար գյուղի ջրամատակարարումը:

Ջրի տակ են մնացել «Լուսաձոր» և «Գետափնյա» պոմպակայանների պոմպերը: Դադարեցված է նաև այստեղից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը:

Լոռու մարզում գտնվող «Մայմեխ» ջրաղբյուրի պղտորման հետևանքով էլ դադարեցված է Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի ջրամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին