Կարևոր իրադարձություններ

Տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ. Վահագն Ալեքսանյան

25 Մայիս, 2024 17:39
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ. Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։

Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։

Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին