Կարևոր իրադարձություններ

ՊՆ ղեկավարը և Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

23 Մայիս, 2024 18:00
ՊՆ ղեկավարը և Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին