Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը սահմանագոտում հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ, լուսանկարներ)

20 Մայիս, 2024 19:03
Պապիկյանը սահմանագոտում հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ, լուսանկարներ)

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում:

Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել կատարվող աշխատանքի որակը և ի հայտ եկած թերությունները պատշաճ կարգով ներկայացնել ըստ վերադասության:

Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է նաև զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորմամբ, նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ:

Բանակային զորամիավորման հրամանատարը զեկուցել է ինժեներական հագեցվածությանն ուղղված ամենօրյա ինտենսիվ քայլերի մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին