Կարևոր իրադարձություններ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը. Ժաննա Անդրեասյան

14 Մարտ, 2024 23:09
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ մարտի 25-31-ը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի՝ համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, այդ թվում՝ այցելություն թատրոնի հետնաբեմ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում: Նախատեսում ենք թատերական շաբաթը դարձնել ամենամյա։

Շաբաթվա ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ, հուսով եմ՝ հատկապես մեր դպրոցներն ակտիվորեն կմասնակցեն շաբաթվա ընթացքում նախատեսված ծրագրերին և թատերական շաբաթը կդառնա նույնքան սիրված, ճանաչելի ու պահանջված, ինչքան թանգարանների միջազգային օրվա ծրագրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին