Կարևոր իրադարձություններ

Ինչի արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «Փաստ»

09 Մարտ, 2024 08:00
Ինչի արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական տվյալներով, 2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 79 տոկոսով և կազմել շուրջ 2,1 մլրդ դոլար: Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Իսկ ինչի՞ արդյունքում է եղել այդ աճը: Որքան էլ արտաքուստ զարմանալի թվա, այդպիսի ցուցանիշը առաջին հերթին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճի հետևանք է:

Բանն այն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 93,3 տոկոսով՝ կազմելով 861,4 մլն դրամ: Նույնը, սակայն, հնարավոր չէ ասել, Եվրամիության պարագայում: Եթե ԵՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը անցած տարի մի փոքր աճ էր գրանցել, ապա այս տարվա հունվարին արձանագրվել է 28,2 տոկոս անկում՝ կազմելով ընդամենը 140,4 մլն դոլար: Ավելին, Ֆրանսիայի հետ «առևտուրը» նվազել է 52,7 տոկոսով (6,4 մլն դոլար): Ի դեպ, ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, սակայն ընդամենը 3,9 տոկոսով, ու կազմում է սոսկ 51,4 մլն դոլար»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին