Կարևոր իրադարձություններ

Ինչ են քննարկելու ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպմանը. «Ժողովուրդ»

07 Մարտ, 2024 09:15
Ինչ են քննարկելու ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թեւի պատգամավորների հետ փակ հանդիպման:

Սա վերջին օրերին ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է: Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում:

Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում եւս այս հարցն է եղել:

Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին