Կարևոր իրադարձություններ

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հաջորդ հանրահավաքին է պատրաստվում. «Հրապարակ»

06 Մարտ, 2024 08:29
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հաջորդ հանրահավաքին է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հաջորդ հանրահավաքին է պատրաստվում, որը կանցկացվի մարտի 13-ին։ Շարժման համակարգող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեզ ասաց, որ, հանրահավաքային պայքարին զուգահեռ, մարզային այցելություններ են իրականացնելու՝ իրենց կողմնակիցներին համախմբելու նպատակով։

Այսօր կայցելեն Մասիս քաղաք․ «Ժամը 2-ին Մասիսում կհանդիպենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք պատասխանելու բոլոր հարցերին, կներկայացնենք մեր մոտեցումները, կլսենք ժողովրդի առաջարկները: Ի դեպ, այնտեղ մեծ թվով արցախցիներ կան նաեւ: Հաջորդ այցը կլինի Գյումրի»։

Հիշեցնենք, որ «Միասին»-ը փետրվարի 20-ին, 29-ին եւս հանրահավաքներ անցկացրեց»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին