Կարևոր իրադարձություններ

Անձնակազմի հետ քննարկեցինք բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները. Անահիտ Ավանեսյան

05 Մարտ, 2024 12:48
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Անձնակազմի հետ քննարկեցինք բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՄՆ կատարած այցի ընթացքում այցելեցի նաև Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն:

Անձնակազմի հետ քննարկեցինք բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները:

Շրջել եմ նաև «Ռոնալդ Ռեյգանի բժշկականի» մանկական հիվանդանոցում (UCLA Mattel Children's Hospital), որտեղ ծանոթացա բուժքույրերի վերապատրաստման ծրագրերին, նորածնային սքրինինգներին, ինչպես նաև նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:

Այցի ընթացքում մտերմիկ հանդիպում ունեցա բժշկական և հանրային առողջապահության ֆակուլտետների հայ ուսանողների հետ, քննարկեցինք ՀՀ առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները և նրանց հետագա ներգրավման հնարավորությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին