Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն առաջարկում է փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձևը. «Հրապարակ»

05 Մարտ, 2024 08:00
ՊՆ-ն առաջարկում է փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձևը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պաշտպանության նախարարությունը կառավարությանն  առաջարկում է որոշում կայացնել՝ փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձեւը։ Եթե մինչ այս ծանուցագրում գրվում էր, որ քաղաքացին կանչվում է զինկոմիսարիատ՝ վարժական հավաքների մասնակցելու, հիմա ՊՆ-ն առաջարկում է կանչել բուժզննում անցնելու, որ քաղաքացիները չվախենան՝ ներկայանան զինկոմիսարիատ։

ՊՆ նախագծում գրված է․ «Փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու եւ բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը․․․ հանգեցնում է զինկոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին