Կարևոր իրադարձություններ

Գավառում կասեցվել է հանրային սննդի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

26 Փետրվար, 2024 15:56
Գավառում կասեցվել է հանրային սննդի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Չքոլյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

խոհանոցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտորեն լվացվող, անջրաթափանցիկ, չներծծվող և լվացվող նյութերով,

խոհանոցի առաստաղը կառուցված է այնպես, որ չի կանխարգելում կամ նվազեցնում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին