Կարևոր իրադարձություններ

Սնանկության դատարանն ու վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր դատավորներ ունեն

22 Փետրվար, 2024 23:05
Սնանկության դատարանն ու վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր դատավորներ ունեն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը  դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել: Ըստ հրամանագրերի` Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր, իսկ Ժաննա Ասատրյանը`վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սամվել Թադևոսյանին նշանակել սնանկության դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 19-ի ԲԴԽ-14-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ժաննա ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված են հրամանագրերում:

 

Լրահոս

Դիտել ավելին