Կարևոր իրադարձություններ

Մոտ օրերս կանդրադառնամ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն գործին. Արսեն Թորոսյան

22 Փետրվար, 2024 09:40
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Մոտ օրերս կանդրադառնամ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն գործին. Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված և դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան։

Հ.Գ. նկարում ես ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ԼՂ ԱՆ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տնօրեն Նելսոն Գրիգորյանի հետ պատսպարված ենք Ստեփանակերտի դատաբժշկականի նկուղում հերթական ավիահարձակման ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին»։

 

Լրահոս

Դիտել ավելին