Կարևոր իրադարձություններ

Կոսովոյի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին

16 Փետրվար, 2024 19:30
Կոսովոյի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ: 

Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:  

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմաոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին