Կարևոր իրադարձություններ

Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը (լուսանկարներ)

16 Փետրվար, 2024 19:01
Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:

Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին