Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

29 Ապրիլ, 2024 12:04
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝

սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով,

խոհանոցի հատակը և պատերը վնասված են և չունեն հարթ մակերես,

աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,

սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

 

Լրահոս

Դիտել ավելին