Կարևոր իրադարձություններ

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

15 Մայիս, 2024 11:44
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Երևան-Աբու Դաբի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 52-ամյա Ալբերտ Ս.-ին: Նա փետրվարի 14-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 174.1-րդ հոդվածի (Փողերի լվացումը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին