Կարևոր իրադարձություններ

Վանաձորի բնակիչը ձերբակալվել է՝ բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար

15 Մայիս, 2024 15:03
Վանաձորի բնակիչը ձերբակալվել է՝ բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողություններիինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր:

Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասինոր իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը,  նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելովիրենց մասնակից է դարձրել 2024թՀայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունումՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասովնախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ մի շարք գործողություններիՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասինոր հիշյալ անձըթիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիներինյութապես շահագրգռելու եղանակով նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Մասնավորապեսհիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված  թվով 7 անձանցորտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերըինչից հետոպայմանավորվածության համաձայն,  հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո  մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա՝ վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ  գումարները։

Պարզվել է նաևոր 2024 թվականի մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբնրա տրամադրած տրանսպորտային միջոցովբարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել  են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքինապատեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3.000-ական ՀՀ դրամ գումարներընույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք:

Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելըինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Վերջինս ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներըհանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնություններըինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին