Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը

29 Ապրիլ, 2024 14:58
Կյանքից հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը

Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող,«Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

IDBank Պրեմիեր Լիգայի՝ 32-րդ մրցափուլի՝ մայիսի 2-ին կայանալիք «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին