Կարևոր իրադարձություններ

Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը

29 Ապրիլ, 2024 15:06
Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը

Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում:

Որակի բարելավման հստակ գործիքներ ներդնելու համար շուրջ մեկ ամիս դասընթացներ են իրականացվել ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Սպիտակի ԲԿ-ի անձնակազմի համար:

Փորձարարական կարգով ներդրվող ծրագրի գործիքները և գործընթացները ներառում են`

Բժշկական կենտրոններում Որակի բարելավման հանձնաժողովների ստեղծում

Պացիենտների գոհունակության հարցումների իրականացում, արդյունքների վերլուծություն

Դեպքերի/պատահարների վերաբերյալ (այդ թվում՝ դեղերի կողմնակի ազդեցության) զեկուցման և վերլուծության համակարգի ներդրում

Ձեռքերի հիգիենայի կանոնների և նորմերի հստակ կիրառում

Բժշկական օգնության ծառայությունների որակին առնչվող ցուցանիշների (ներառյալ՝ ինքնագնահատման) ներդրում։

Նշված բժշկական կենտրոններում ծրագրի լիարժեք գործարկման համար դասընթացներին կհաջորդեն առողջապահության նախարարության մասնագետների աջակցող այցերը:

Փորձարարական ծրագրի վերլուծության հիման վրա նախատեսվում է 2025 թվականից որակի բարելավման գործընթացները փուլային ներդնել բոլոր բժշկական կազմակերպություններում։

Որակի բարելավման պիլոտային այս ծրագիրը որակի համալիր բարեփոխման ռազմավարության մեկ բաղադրիչն է, որն ի լրումն բուժաշխատողների լիցենզավորման, գործելակարգերի մշակման և մյուս բարեփոխումների, կբերի բնակչությանը որակի նոր ստանդարտներով բուժսպասարկում տրամադրելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին