Կարևոր իրադարձություններ

Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ

29 Ապրիլ, 2024 14:15
Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ

Ապրիլի 22-ից 28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 110, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման, քարաթափման, բնական հրդեհի, պայթյունի, փլուզման՝ 1-ական, որոնողափրկարարական՝ 2, վայրի կենդանիների հարձակման՝ 12, օձի նկատման՝ 26, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 61 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 24 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին