Կարևոր իրադարձություններ

Հայտնի է` որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

29 Ապրիլ, 2024 12:33
Հայտնի է` որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Օրեր առաջ հայտնել էինք, որ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Նախնական պայմանավորվածություն կար, սակայն հանդիպման վայրի և ժամանակահատվածի մասով հստակեցում չկար։

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, այն կանցկացվի Ալմաթիում։

«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- հավելեց խոսնակը։

 

Լրահոս

Դիտել ավելին