Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրերով ընդհանուր առմամբ կձևավորվի 89 հավելյալ խումբ՝ նախատեսված շուրջ 2500 երեխայի համար

29 Ապրիլ, 2024 12:48
Մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրերով ընդհանուր առմամբ կձևավորվի 89 հավելյալ խումբ՝ նախատեսված շուրջ 2500 երեխայի համար

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը: 

Մայրաքաղաքում նախատեսվում է հինգ նոր մանկապարտեզների կառուցում, ընթաքցում է 17 մանկապարտեզի հիմնանորոգումը: 2019-2024թ. հիմնանորոգման ծրագրերով նախակրթարաններում ընդհանուր առմամբ կձևավորվի 89 հավելյալ խումբ՝ նախատեսված շուրջ 2500 երեխայի համար:  

2023թ. մեկնարկած ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն 4 պոլիկլինիկաներում: Նախատեսվում է ևս 6-ի հիմնանորոգում: Համայնքային բուժհաստատությունները նաև փուլ առ փուլ վերազինվում են ժամանակակից բուժսարքավորումներով: 

Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Պայմանագիրը կնքված է, ֆինանսական միջոցները՝ հատկացված:  

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագիծը պատրաստ է և գտնվում է փորձաքննության փուլում: Շինարարության մեկնարկը նախատեսվում է  2024թ. երկրորդ եռամսյակում: Ավելի քան 530 մարզիկի համար նախատեսված  մարզական կառույցը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` մարզումների ու միջազգային մրցույթների կազմակերպման համար:  

20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը: Կիսավեր այդ կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության կատարելագործման համալիր կենտրոն: Իրականացվող ծրագրի շնորհիվ Երևանի հավաքականները կունենան կենտրոն, որտեղ կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ: Համալիրը մեկ հարկի տակ կներառի 6 մարզաձև:

Ավարտվել են Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: 

 

Լրահոս

Դիտել ավելին