Կարևոր իրադարձություններ

Դադարեցնում եմ աշխատանքս Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում. Վահան Գալստյան

15 Փետրվար, 2024 22:02
Հեղինակ՝ Վահան Գալստյան
Դադարեցնում եմ աշխատանքս Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում. Վահան Գալստյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, այլ աշխատանքի անցնելու հրավերով պայմանավորված` 2024թ. ապրիլի 1-ից դադարեցնում եմ աշխատանքս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում: Ուղիղ 2 տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ աշխատակազմի և համայքի: Հուսով եմ, որ ներդրած ջանքերի դրական արդյունքներն աշխատակազմի վրա իր ազդեցությունը կունենա նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Աշխատակազմի քարտուղարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես Երևան քաղաքին և հարազատ վարչական շրջանին ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով:

Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարներ Sash Katvalyanին և Արման Բարխուդարյանին` այդ հնարավորությունն ինձ ընձեռելու և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Միասին տեսել ենք շատ ծանր և ճգնաժամային իրավիճակներ, սակայն առաջ ենք շարժվել՝ արձանագրելով էական ձեռքբերումներ ու հաջողություններ:

Շնորհակալ եմ մեր հզոր թիմին և աշխատակազմին` նվիրված և արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր գործընկերներին և կառույցներին։

Հ.Գ. Ավելորդ շահարկումներից խուսափելու համար` նշեմ, որ տեղափոխվում եմ այլ աշխատանքի և շարունակելու եմ ծառայել Երևան քաղաքին ու երևանցիներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին