Կարևոր իրադարձություններ

Ջիմ Ուեբբը հրաժարվել է նախագահի թեկնածուի առաջադրման համար մղվող պայքարից

21 Հոկտեմբեր, 2015 10:43
Ջիմ Ուեբբը հրաժարվել է նախագահի թեկնածուի առաջադրման համար մղվող պայքարից

Ամերիկյան նախընտրական արշավի մասնակիցներից մեկը՝ Վիրջինիա նահանգի նախկին սենատոր, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Ուեբբը, հրաժարվել է նախագահի թեկնածուի առաջադրման համար մղվող պայքարից։ Ուեբբի խոսքերով՝ պատճառն իր և իր կուսակիցների հայացքների տարբերությունն է։

«Ես հասկանում եմ, որ իմ որոշ տեսակետներ չեն համապատասխանում Դեմոկրատական կուսակցության շարքերում իշխող տեսակետներին»,–Ուեբբի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուեբբի աջակցության մակարդակը բարձր չէր՝ 1-2%։

Նշենք, որ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածուի համար մղվող պայքարին ներկայումս մասնակցում են ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը, նախկին նահանգապետ Մերիլենդա Մարթին Օ Մելլին և Ռոդ–Այլենդի նախկին սենատոր Լինքոլն Չեֆին։ Քաղաքագետները հավանական թեկնածուների թվին են դասում նաև փոխնախագահ Ջո Բայդենին, որը, սակայն, իր ծրագրերի մասին դեռ չի հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին