Կարևոր իրադարձություններ

Մահացել է Ֆերնանդո Բոտերոն. նրա քանդակները տեղադրված են Կասկադում

15 Սեպտեմբեր, 2023 23:35
Մահացել է Ֆերնանդո Բոտերոն. նրա քանդակները տեղադրված են Կասկադում

91 տարեկանում մահացել է կոլումբացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն։ Տեղեկությունը հայտնում է РБК–ն։

Նշվում է, որ Բոտերոն մահացել է Մոնակոյի իր տանը, նա ունեցել է առողջական խնդիրներ։ Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել։

Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։

Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի ստեղծած քանդակներներից 3-ը՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին