Կարևոր իրադարձություններ

Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասել են Սյունիք (լուսանկարներ)

30 Օգոստոս, 2023 12:39
Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասել են Սյունիք (լուսանկարներ)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից:

Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որն Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։

Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին