Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարք է ընկել

20 Հոկտեմբեր, 2015 20:54
Թուրքիայի տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարք է ընկել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան անօդաչու թռչող սարք է ընկել Թուրքիայի Հաթայ նահանգի Քումլու շրջանում, որը սահմանակից է Սիրիային։ Հաղորդվում է, որ այդ սարքը պատկանում է ԱՄՆ-ին։

Անօդաչու թռչող սարքը շարժիչի անսարքության պատճառով երեկ երեկոյան վթարային վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում։ Անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո դեպքի վայրում հայտնվել են Ժանդարմերիայի աշխատակիցները, և սկսել են հետազոտել այն։

Հաղորդվում է, որ Թուրքիայի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքն ամերիկյան Predator տիպի հարվածային անօդաչու թռչող սարք է։

 

Լրահոս

Դիտել ավելին