Կարևոր իրադարձություններ

Բելառուսը ՄԱԿ-ում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու բանաձև է ներկայացրել

20 Հոկտեմբեր, 2015 20:27
Բելառուսը ՄԱԿ-ում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու բանաձև է ներկայացրել

ՄԱԿ Գլխավոր ասամբլեային՝ Բելառուսը՝ որպես 2015թ. ԵՏՄ նախագահող պետություն, ներկայացրել է այդ կառույցում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու բանաձևի նախագիծը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս կարգավիճակը թույլ է տալիս միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին մասնակցել ՄԱԿ աշխատանքներին այն հարցերում, որոնք միջազգային կազմակերպության լիազորությունների շրջանակներում են»,- նշել են Բելառուսի ԱԳՆ-ում։ Բանաձեւի նախագիծը ներկայացրել է ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Դապկյունասը։

 

Լրահոս

Դիտել ավելին