Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ անհետ կորել է։
Այս մասին ТАСС-ին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
Նովայա Կախովկայում ջրի մակարդակը հասել է 12 մետրի, հեղեղվել է 14 բնակավայր:
Ըստ մեկ այլ հրապարակման՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ:
ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են իրար: