Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2023 09:11
Մանրամասներ՝ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների դռնփակ հանդիպումը, որը տեւել է երկու ժամից ավելի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից:

Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի՝ ԱԺ գալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, եւ շտապել են ԱԺ: Հանդիպմանը, բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ դեռեւս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են: Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը եւ մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել է արդյունքները:

Թեեւ Փաշինյանն ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանը եւ ՔՊ-ականները դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը:

Առաջիկայում Մոսկվայում եւ Քիշնեւում սպասվող հանդիպումներին Փաշինյանը չի անդրադարձել: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը եւ քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին