Կարևոր իրադարձություններ

«Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել

20 Հոկտեմբեր, 2015 19:05
«Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը որոշում է  կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացել «Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով: Եվրոպական դատարանը քննել է դիմորդ Անահիտ Սաղաթելյանի` դատական համակարգից իրեն հեռացնելու որոշումը վիճարկելու հնարավորությունից զրկված լինելու մասին գործը, տեղեկացնում է ՄԻԵԴ-ի կայքը: Անահիտ Սաղաթելյանը 2004-ին հեռացվել է Գեղարքունիքի մարզի դատարանում դատավորի պաշտոնից, ապա դիմել դատարան` նշելով, որ իրեն ապօրինաբար են հեռացրել աշխատանքից: Նրա հայցը, սակայն, մերժվել էր: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն` Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, և ՀՀ Կառավարությունը պարտավորվում են 3 ամսվա ընթացքում հայցվոր Անահիտ Սաղաթելյանին 3600 եվրո վճարել՝ հասցված վնասի համար, ինչպես նաև 1300 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

 

Լրահոս

Դիտել ավելին