Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի տոնավաճառ՝ տնտեսագիտական համալսարանում

02 Մայիս, 2023 14:22
Աշխատանքի տոնավաճառ՝ տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ:

Մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ․ պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ և այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երևանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր, Տելեկոմ Արմենիա և այլ խոշոր կազմակերպություններ։ Տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ և հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար է և  հնարավորություն կընձեռի ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցության հղումը հետևյալն է՝ https://bit.ly/41Y7s2s։

Նույն օրը, ժամը 14․30-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին