Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային տոնին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Բեռլինում

20 Հոկտեմբեր, 2015 17:11
Հայաստանի ազգային տոնին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Բեռլինում

Բեռլինի հանրահայտ «Ադլոն-Կեմպինսկի» հյուրանոցում հոկտեմբերի 15-ին կայացավ Հայատանի Հանրապետության ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ hասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցեցին ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Բունդեսթագի և լանդթագերի բազմաթիվ պատգամավորներ, ԳԴՀ Դաշնային կառավարության և երկրամասային կառավարությունների ներկայացուցիչներ, գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետեր, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ազգային տոնի կապակցությամբ ներկաներին իր ուղերձը հղեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը, որի շրջանակներում գերմանաբնակ հայտնի հայ երաժիշտ Կորյուն Ասատրյանը կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին