Կարևոր իրադարձություններ

Խոստանում եմ՝ իրավական պատասխանատվության են ենթարկվելու թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները. Վահագն Ալեքսանյան

26 Մարտ, 2023 18:26
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Խոստանում եմ՝ իրավական պատասխանատվության են ենթարկվելու թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները. Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընտրության և դրան նախորդող օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրականացվող կեղտոտ և հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են համապատասխան իրավական գործընթացներ։

Որոշ անբարո և անսկզբունք արարածներ, օգտվելով ՔՊ-ի կողմից այս օրերին լռության կանոնը սրբորեն պահելու հանգամանքից, կարծես թե թևեր են առել ու իրենց ընտրական պրոցեսների մեջ ներդնողների ու ներդնողներին սպասարկող լրատվամիջոցներով «լռության» օրերին իրականացնում են կատարելապես հակաօրինական հակաքարոզչություն, որի համար, խոստանում եմ, իրավական պատասխանատվության են ենթարկվելու թե' պատվիրատուները, թե' կատարողները։

Իսկ ընտրության ավարտից անմիջապես հետո այս սուբյեկտների տգետ մեղադրանքներին կանդրադառնանք ավելի հանգամանալից»։

 

Լրահոս

Դիտել ավելին