Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը շարունակվում է. «Հրապարակ»

25 Մարտ, 2023 08:32
Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Շարունակվում է Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել նաեւ գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրեւ ոլորտի պրոֆեսիոնալ եւ նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել այն։

Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը  դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը, ով չարաշահումների քրեական գործով է անցնում, եւ քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Սեւակ Ասատրյանը։

Փաստորեն, իրականում Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում այնքան էլ անգլիական թագուհու կարգավիճակ չի ունեցել` բավականին մեծ թիմ է ձեւավորել, որն այսօր իր հետեւից հեռանում է, կամ հեռացնում են»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին