Կարևոր իրադարձություններ

Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք երկու կարևոր խնդրի լուծում. Վահան Քերոբյան

18 Մարտ, 2023 19:51
Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք երկու կարևոր խնդրի լուծում. Վահան Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին մասնակցել է «Capital Markets Armenia» կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։ Միջոցառմանը նախարարը ելույթով հանդես է եկել «Հայաստանի ֆոնդային շուկա․ ենթակառուցվածքն ու զարգացման հեռանկարները» քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք երկու կարևոր խնդրի լուծում՝ վերափոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի աճը հնարավոր լինի ապահովել ոչ թե սպառման, այլ ներդրումների միջոցով, ինչպես նաև քայլեր ձեռնարկել աշխատանքի արտադրողականության և Հայաստանում գործող ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ», - նշել է նախարարը։

 

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական խնդիրներին, ներդրումային նոր հոսքերի ներգրավմանը, ֆոնդային շուկաների մասնակիցների և ենթակառուցվածքների համար ՏՏ լուծումներին, արժեթղթերի շուկայում ներդրումային գաղափարներին, կրիպտոնախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին