Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար

17 Մարտ, 2023 12:32
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար

Մարտի 17-ին, ժամը 09։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Շ․ ) արգելափակվել է ցեխակույտի մեջ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատարը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին