Կարևոր իրադարձություններ

Թևակոխում ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ. Նիկոլ Փաշինյան

16 Մարտ, 2023 12:35
Թևակոխում ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստացել են Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

«Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ։ Մենք կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները, մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից։

Միևնույն ժամանակ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադրաձրել հայ գերիներին, պատանդերին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022թթ-ի ագրեսիայի հետևանքով բռնազվաթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին