Կարևոր իրադարձություններ

Տեսակցության եկած կինը փորձել է մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն (լուսանկարներ)

15 Մարտ, 2023 11:39
Տեսակցության եկած կինը փորձել է մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:

Ըստ այդմ՝ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած վերոնշյալ քաղաքացուհին ենթարկվել է անձնական խուզարկության: 

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերվել է 9 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին, ափիոն, մեթամֆետամին տեսակի թմրանյութերին նմանվող, համապատասխանաբար՝ 9.17, 3.24 և 2.61 գրամ ընդհանուր քաշերով զանգվածներ, ինչպես նաև՝ 2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 6, 17 գրամ սպիտակ, փոշենման զանգվածներ: 

Քաղաքացուհին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին