Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի ժամանակավոր խորհրդի կազմը

14 Մարտ, 2023 10:45
Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի ժամանակավոր խորհրդի կազմը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը.

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամներից՝

1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան.

2) Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան

3) Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին