Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը ԴիջիԹեքում է՝ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերով ու տեխնոլոգիական միջավայրով (տեսանյութ)

11 Մարտ, 2023 23:55
Ամերիաբանկը ԴիջիԹեքում է՝ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերով ու տեխնոլոգիական միջավայրով (տեսանյութ)

Արդեն երկրորդ օրն է` մարզահամերգային համալիրը մարդաշատ է: Մեկնարկել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը` Դիջիթեքը, որտեղ Ամերիաբանկը ներկայանում է ցուցահանդեսի պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով` «A Space»-ով, գեղեցիկ, վառ ու ոգեշնչող ֆինթեք միջավայրով, թեմատիկ հատվածներով և հագեցած ծրագրերով: Ամերիաբանկի տաղավարի այցելուներին սպասվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, հետաքրքիր խոսնակներ ու բազում անակնկալներ:

Ամերիաբանկն այս տարի որոշել է ներկայացնել ոչ միայն նախագծեր, այլ նաև բրենդը և բրենդի արժեքը: Ամերիաբանկի «A Mation» հատվածում տեղադրված է երկու էլեկտրական հեծանիվ, որոնք վարելով` այցելուները կկարողանան լուսավորել տաղավարում` հեծանիվների վերևում տեղադրված համաստեղություններն ու միանալ Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերից մեկին` «Zleenk» նախագծին:

«Zleenk»-ը «ռեԱրմենիա»-ի հարթակում գործող կրթական ծրագիր է, որը նախատեսված է 13-18 տարեկան դպրոցականների համար: Այն երիտասարդներին տալիս է որակյալ ու ժամանակակից, դպրոցական ծրագրերում չներառված գիտելիք ստանալու հիանալի հնարավորություն: 

Ցուցահանդեսի բոլոր օրերին Ամերիաբանկի տաղավարն ունենալու է աստղային հաղորդավարներ: «A Space» դեսպաններ Գարիկ Պապոյանին ու Սոս Ջանիբեկյանին կարող եք հանդիպել`այցելելով Դիջիթեք ցուցահանդեսում ներկայացված Ամերիաբանկի տաղավար:

 

Նոննա Բարսեղյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին