Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    413
    427

  • RUB

    4,86
    5,26

Կարևոր իրադարձություններ

Մարզպետը ՌԴ դեսպանին է ներկայացրել Գեղարքունիքի բնակավայրերում ստեղծված իրավիճակը

10 Մարտ, 2023 13:53
Մարզպետը ՌԴ դեսպանին է ներկայացրել  Գեղարքունիքի բնակավայրերում ստեղծված իրավիճակը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնում է  մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը։

Այն հնարավորություն է տալիս համագործակցել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում։

Այնուհետ ՌԴ դեսպանին է ներկայացվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին