Կարևոր իրադարձություններ

Ունիկալ դեպք է. անգամ չգիտեն` ինչի մասին եմ խոսելու, արդեն վատ են տրամադրված ու քննադատում են. «Հրապարակ»

08 Մարտ, 2023 09:15
Ունիկալ դեպք է. անգամ չգիտեն` ինչի մասին եմ խոսելու, արդեն վատ են տրամադրված ու քննադատում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մարտի 9-ին «Արդեան» արվեստանոցում տեղի կունենա հանդիպում-քննարկում երգիչ Վահան Արծրունու և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի մասնակցությամբ: Այն կոչվում է` «Զրույց ոչնչի մասին»: Մեր օրերում ոչնչի մասին զրուցելը հասարակության մի ստվար զանգվածի մոտ տարակուսանք է առաջացրել: Մարդիկ հարց են տալիս. մեր օրերում ինչպե՞ս կարող է արվեստագետը, մտավորականը խոսել ոչնչի մասին, այն դեպքում, երբ, օրինակ, կիրակի օրն Արցախում թշնամին հերթական դիվերսիան է իրականացրել:

Համացանցում մենք հանդիպեցինք տարատեսակ քննադատությունների, որ մտավորականությունն այսօր առավել քան երբևէ անտարբեր է, չի քննադատում իշխանություններին, չի բարձրաձայնում նրանց սխալների մասին, փոխարենը զբաղված է անիմաստ թեմաների մասին զրուցելով և այլն: Ի վերջո` ինչի՞ մասին է լինելու ոչ մի բանի մասին զրույցը, այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է բեմադրիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին