Կարևոր իրադարձություններ

Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել

03 Մարտ, 2023 12:56
Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարտի 3-ին՝ ժամը 08։22-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Volkswagen Passat (վարորդ` Ա. Տ., ծնված 1958 թ․) և Mercedes-Benz (վարորդ` Հ․ Ս․, ծնված 1976 թ․, ԻԻՀ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Տ․-ն տեղում մահացել է։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ա․ Տ․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 

Լրահոս

Դիտել ավելին